ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սա հարվածելու է մեր դիմադրողականությանը, արտաքին ագրեսիաների դեմ համախմբման խիստ նվազած կարողությանը

Սա հարվածելու է մեր դիմադրողականությանը, արտաքին ագրեսիաների դեմ համախմբման խիստ նվազած կարողությանը
16.10.2024 | 12:45

Հրայրը երբեմն վիճելի վերլուծություններ է անում, բայց այս մեկը` «Շրջանառության հարկի նոր թակարդը» (https://www.irates.am/hy/1728906273), արժանի է, որ լայն հանրությունը կարդա և հասկանա:

Շատերը կարող են մտածել, թե սա ընդամենը պարզունակ հարկահավաքչություն է, ևս մեկը բազմաթիվ փնթի և չմտածված գործողություններից:

Այնինչ սրա հետևանքներից մեկը սոցիալական լարվածությունն է լինելու, որն իր հերթին հարվածելու է մեր դիմադրողականությանը, արտաքին ագրեսիաների դեմ համախմբման առանց այդ էլ խիստ նվազած կարողությանը:

Ներկայիս «կառավարությունը» և նրա հետ համագործակցող` պայմանական «ընդդիմադիր» խորհրդարանական խմբակցությունների կազմում ընդգրկված կուսակցությունները հավասար կերպով պատասխանատու են և մեղավոր:

Ավետիք ՔԵՐՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5686

Մեկնաբանություններ